🟨 Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ առաջնորդները խնդրել են հետաձգել Իրանի դեմ ռազմական հարձակումը, որը նախատեսված էր վաղը, քանի որ այժմ լուրջ բանակցություններ են ընթանում համաձայնագրի շուրջ։ ▫️Հրահանգել եմ պատրաստ լինել լիարժեք, լայնածավալ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր չկնքվի: Դոնալդ Թրամփ
🟨 Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ▫️Գործարկվել են առցանց խաղային հարթակներ՝ օգտագործելով հոսթինգ ծառայություններ։ ՆԳՆ
🟨Վարչապետի հասցեին սպառնալիքներ հնչեցրած ավտոմատավորների տեսանյութի առթիվ փորձեցինք ճշտել հիմնական ընդդիմադիր ուժերի դիրքորոշումը։ ▫️«Ուժեղ Հայաստան»-ից կարծես նույն հարթության վրա դրեցին զինված անձանց սպառնալիքները և քարոզարշավի ընթացքում վարչապետի քաղաքական հայտարարությունները՝ «դատապարտելով ցանկացած բռնության կոչ»։ ▫️«Հայաստան» դաշինքից չմեկնաբանեցին։ ▫️ԲՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել կոնկրետ «Radar Armenia»-ին։
🟨 Ղարաբաղյան պսևդոէլիտայի ցանկացած ներկայացուցիչ, որը խոսում է իբր 5000 զոհի մասին, ներառյալ՝ դիմակավոր փսլնքոտները, պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են ողջ, հազարավոր ՀՀ երիտասարդներ զոհվել են իրենց համար։ ▫️Հիմա էլ եկել են ՀՀ-ում ուզում են ներքին բախումներ և ՀՀ-ն ներքաշել արտաքին բախումների մեջ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ալեն Սիմոնյանը ցուցադրեց ԼՂ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր ՀՀ վարչապետին մոտենալուց առաջ. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։
🟨 Այս ընտրարշավին լայնորեն քննարկվում է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ կրակոցների պատմությունը, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, իսկ 8-ը՝ վիրավորվել։ ▫️Այն ժամանակ ԲՀԿ-ից պատգամավոր Իվետա Տոնոյանը հերքել էր, թե Նվեր Ծառուկյանը միջադեպի ժամանակ այնտեղ է գտնվել։ Սակայն ՔԿ-ի ձեռք բերած օպերատիվ տվյալներով՝ նշված հանցագործությունը կատարել էր Նվեր Ծառուկյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Retro