🟨 Երբեք չհրաժարվել մեր դաշնակցից, որովհետև սա իրա տարածքն ա եղել։ Եթե հրաժարվեք, պետք է հանձնեք Պարսկաստանին, որովհետև Պարսկաստանից ա վերցրել։ Քաղաքացին՝ Ծառուկյանին։ ▫️Ծառուկյանի արձագանքը. «Սովորական մարդ, որը տիրապետում ա, որը ապրել ա, որը գիտի, որը տեղեկացնում ա»:
🟨 Ռուսական ТАСС-ը հայկական ընտրարշավին գրեթե չի անդրադառնում, իսկ լուսաբանելիս՝ հիմնականում հակաիշխանական ձևակերպումներով։ Իսկ կցված տեսանյութը, ըստ ТАСС-ի, վերցված է Ռոբերտ Քոչարյանի շրջապատին պատկանող ԶԼՄ-ից։
🟨 Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել։ ▫️Էս որ սենց ուղարկում են, գան, երկրի վարչապետի դեմը խոսան, ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը մեկը կանգներ, երկու բառ, նախադասություն ասե՞ր։ ▫️Գլխից կկրակեին Ստեփանակերտի կենտրոնում։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կալուգայի Սամվել Կարապետյանը, երբ ասում է, որ 300 հազար ադրբեջանցի է իշխանությունը պատրաստվում հետ բերել, ինքը ստախոս է։ ▫️Ես իրեն մեղադրում եմ ստախոսության մեջ։ Եթե ինքը էդքան պլոճիկ ունի, էդքան իր մեջ վստահ է, առաջարկում եմ ինձ դատի տալ։ Ալեն Սիմոնյան Տեսանյութը՝ 24news-ի
🟨 Ժողովուրդ, հլա սրանց տեսեք։ Ղարաբաղյան կլանի փսլինքներ, այ թռած ոչնչություններ, դուք մեր պետականության և անկախության թշնամին եք, այս անգամ չեք փախնելու: Ալեն Սիմոնյան Հ.Գ. Տեսանյութում 5 դիմակավորված ավտոմատավորներ սպառնալիքներ և վիրավորանքներ են հնչեցնում ՀՀ վարչապետի հասցեին. «Գիտենք, որ փողոցներով ես անցնում, մենք քեզ ջրելու ենք, պատասխան պիտի տաս»։
🟨 Ինքնություններն անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով…