🟨 Մենք պատրաստվում ենք Ադրբեջան ուղարկել մի քանի նոր մոտորանավակ, որպեսզի աջակցենք ձեր ջրային տարածքների պաշտպանությանը։ Կարծում եմ՝ առաջիններից մեկն եմ, ով թռչել է Թրամփի նոր երթուղով։ Ջեյ Դի Վենս
🟨 Առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում ԶՈւ պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: ▫️Ամրացված շրջանը պաշտպանված է ԱԹՍ-ներից, պոտենցիալ մարտի ժամանակ կարող է ապահովել մեր զինվորների կենսունակությունը՝ հնարավորություն տալով ավելի շահեկան դիրքից իրականացնել սահմանների պաշտպանություն։ Սուրեն Պապիկյան
🟨 TRIPP-ի շնորհիվ վերացվել են Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, սկսվել է նավթամթերքի արտահանում, ինչն առևտրի և համագործակցության հիմք է հանդիսանում։ Իլհամ Ալիև
🟨 Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Ջեյ Դի Վենս
🟨 Նիկոլ Փաշինյանն այն անձնավորություն է, ով ունակ է կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ ▫️Ես իմ աջակցությունն եմ հայտնում նրան գալիք ընտրություններում։ Ջեյ Դի Վենս
🟨 Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ ՀՀ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ