🟨 Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Դատախազություն
🟨 2018- 2026 թթ. Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի, իսկ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ից որդեգրվել է շուրջ 300 անտուն շուն: Երևանի քաղաքապետարան
🟨 «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել են ձերբակալման որոշումներ։ ▫️Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: ՔԿ
🟨 Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3-օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյան
🟨 ԶԼՄ-ներում տեղեկություններ ու լուսանկարներ են տարածվել, որ Գագիկ Ծառուկյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է մեկնել ՀՀ-ից, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
🟨 Գյումրիում մենք հնարավորինց արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ինչ-որ տեղ շոկային էր։ Չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, կարող են լինել այդպիսի բակեր, փողոցներ․ խայտառակ տեսարան է։ ▫️Այսօրվանից սկսած՝ այնտեղ պետք է գործողություններ իրականացնենք։ Նիկոլ…