🟨 Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը։ ▫️Առավել քան վստահ եմ, որ սա ընտրակաշառք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն և հուսով եմ՝ իրավապահները հենց տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով։ Վահագն Ալեքսանյան
🟨 Ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր երբ քվեարկում եք 16-ի օգտին, պարտադիր պետք է քվեաթերթիկի վրա ինչ-որ սրտիկ կամ այլ նշում անեք, դա չի կարելի, նման կերպ դուք ձեր քվեաթերթիկը դարձնելու եք անվավեր։ Վահագն Ալեքսանյան
🟨 Ժամը 8։00-ին ՀՀ-ում բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը։
🟨 Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ: ▫️Ընտրատեղամասերը կբացվեն ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։
🟨 Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ: ▫️Ընտրատեղամասերը կբացվեն ժամը 08:00-ին, քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն։
🟥 Քվեաթերթիկի վրա որևէ նշում պետք չէ անել։ ▫️Հայտնի շրջանակները սոցցանցերում տարածում են, որ եթե ընտրելու եք ՔՊ-ին, ապա 16-րդ քվեաթերթիկի վրա սրտիկ նկարեք, որպեսզի մարդիկ իմանան։ ▫️Սա ստոր սադրանք է, որի նպատակն է քվեաթերթիկը դարձնել անվավեր։ Մի տրվեք չարամիտների սադրանքներին։ Հայկ Կոնջորյան
🟨 «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի ցուցադրությամբ ավարտվեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը: ▫️Կհանդիպենք 2027թ․՝ Երևանի բալետային 5-րդ, հոբելյանական փառատոնի շրջանակներում: Երևանի քաղաքապետարան