🟨 Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխն իր գրպանից փող է տալու նախարարներին։ ▫️Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք տենչում են այն ժամանակներին, երբ օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, և ծրարով փող էին բաժանում միմյանց, բայց նկարագրվածը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան
🟨 Սիրելի՛ ընթերցողներ, այս լուրի նկատմամբ կրկին բոտային հարձակում իրականացվեց և վայրկյանների ընթացքում հարյուրավոր չհավանումներ (👎) շարվեցին։ ▫️Radar Armenia-ն ողջունում է իր հավատարիմ հարձակվողներին և մաղթում հասունություն, լրջություն և պարապության շուտափույթ հաղթահարում։
🟥 Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությունը կաթողիկոսի կողմից եկեղեցու պաշտոնական անունը փոխելու մասին Facebook-ում ենթարկվել է գրաքննության Civilnet-ի ձեռամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ Facebook-ը սահմանափակել է Radar Armenia-ի տվյալ նյութի տարածումը՝ ռիսկի…
🟥 Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությունը կաթողիկոսի կողմից եկեղեցու պաշտոնական անունը փոխելու մասին Facebook-ում ենթարկվել է գրաքննության Civilnet-ի ձեռամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ Facebook-ը սահմանափակել է Radar Armenia-ի տվյալ նյութի տարածումը՝ ռիսկի տակ դնելով նաև մեր էջը։ Այս ԶԼՄ-ն փաստացի՝ ▫️գրաքննության է ենթարկում մեկ այլ ԶԼՄ-ի, ▫️սահմանափակում է գործչի ազատ արտահայտվելու և սեփական կարծիքը ներկայացնելու իրավունքը, ▫️հանդես գալով «ճշմարտության դատարանի» դիրքից՝ որոշում է, թե որտեղ, ինչ և ինչպես պետք է գրվի։ Radar Armenia-ի խնդրո առարկա նյութը եպիսկոպոսի խոսքի ուղիղ ներկայացումն է՝ առանց միջամտության։ Ինչը առավել լրջացնում է Civilnet-ի կողմից նման միջամտության փաստը։ Ստացվում է՝ սույն ԶԼՄ-ն հանդես է գալիս քաղաքական դիրքավորմամբ և փաստերի ստուգման անվան տակ այլ ԶԼՄ-ի եթերում սահմանափակում կոնկրետ գործչի ազատ խոսքը։ Սա բացարձակ անընդունելի վարք է՝ Meta-ից ստացած լիազորությունը և սեփական ազատությունն այլոց հաշվին չարաշահելու հստակ դիտավորությամբ։
🟨 ԱՄՆ-ում ընտրությունները կեղծվում են, գողացվում և ծաղրի առարկա են ամբողջ աշխարհում։ ▫️Մենք կամ կշտկենք դրանք կամ այլևս երկիր չենք ունենա։ Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Աննախադեպ երևույթ է, երբ կաթողիկոսը միջամտում է թեմական կյանքին՝ փորձելով բռնության, վախի, կաշառքի միջոցով քահանաներին իր կողմը գրավել։ ▫️Այս ճգնաժամը սկիզբ է առել սեռական սկանդալների անտեսման և կաթողիկոսի քաղաքականացման արդյունքում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🎥YouTube