Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությունը կաթողիկոսի կողմից եկեղեցու պաշտոնական…

🟥 Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությունը կաթողիկոսի կողմից եկեղեցու պաշտոնական անունը փոխելու մասին Facebook-ում ենթարկվել է գրաքննության Civilnet-ի ձեռամբ։ Վերջինիս նախաձեռնությամբ Facebook-ը սահմանափակել է Radar Armenia-ի տվյալ նյութի տարածումը՝ ռիսկի տակ դնելով նաև մեր էջը։ Այս ԶԼՄ-ն փաստացի՝
▫️գրաքննության է ենթարկում մեկ այլ ԶԼՄ-ի,
▫️սահմանափակում է գործչի ազատ արտահայտվելու և սեփական կարծիքը ներկայացնելու իրավունքը,
▫️հանդես գալով «ճշմարտության դատարանի» դիրքից՝ որոշում է, թե որտեղ, ինչ և ինչպես պետք է գրվի։
Radar Armenia-ի խնդրո առարկա նյութը եպիսկոպոսի խոսքի ուղիղ ներկայացումն է՝ առանց միջամտության։ Ինչը առավել լրջացնում է Civilnet-ի կողմից նման միջամտության փաստը։ Ստացվում է՝ սույն ԶԼՄ-ն հանդես է գալիս քաղաքական դիրքավորմամբ և փաստերի ստուգման անվան տակ այլ ԶԼՄ-ի եթերում սահմանափակում կոնկրետ գործչի ազատ խոսքը։ Սա բացարձակ անընդունելի վարք է՝ Meta-ից ստացած լիազորությունը և սեփական ազատությունն այլոց հաշվին չարաշահելու հստակ դիտավորությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով