🟨 Քիր Սթարմերի հետ փոխանակվեցինք ՀՀ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վոլոդիմիր Զելենսկու և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ ▫️Սա երկու երկրների առաջնորդների առաջին բարձր մակարդակի շփումն է 2021թ․-ից վեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք այստեղ ենք, որպեսզի մեր համագործակցության անվտանգային հրամայականներին անդրադառնանք։ ▫️Իմ անձնական համոզմունքով՝ աշխարհի այսպիսի կարգը պիտի վերականգնվի, բայց այն կվերականգնվի և կվերակառուցվի՝ ծնունդ առնելով Եվրոպայից։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնի
🟥 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։ ▫️Որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Նիկոլը որոշեց իրականացնել Թավշյա հեղափոխությունը, և այն ապառիսկայնացրեց երկիրը։ Էմանուել Մակրոն
🟨 Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց։ Իլհամ Ալիև