🟨 Այսօր բացեցինք Երևանի հերթական հանրային խաղահրապարակը՝ նախատեսված 3-12 տարեկան երեխաների համար։
▫️Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ապամոնտաժում է ապօրինի ավտոտնակներն ու զավթված տարածքները՝ վերադարձնելով դրանք երևանցիներին և այդ տարածքներում ստեղծելով հանգստի գոտիներ, ֆուտբոլի դաշտեր և խաղահրապարակներ։
▫️Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Կերոն» զարգացման հիմնադրամի, Կենտրոն վարչական շրջանի և «Paper.evn»-ի գործընկերներին՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
Տիգրան Ավինյան