🟨 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա շքերթին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨 Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթը կրճատվել է․ չեն լինի ռազմական տեխնիկայի շարասյուն և ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտներ։ ՌԴ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Գուշակը» Սևաստոպոլի այգում մոտեցել է 21-ամյա աղջկան և առաջարկել 300 ռուբլու դիմաց «հեռացնել անեծքը»։ ▫️Նա խնդրել է հանել ոսկե մատանին և դնել իր ափի մեջ, ապա բարձրացնել գլուխը և կախարդանք արտասանել։ Մինչ «հաճախորդը» նայում էր երկնքին, կինը փախել է։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից։ ▫️ՌԴ-ն հույս ունի պահպանել ՕՊԵԿ+ ձևաչափը ԱՄԷ-ի դուրս գալուց հետո, քանի որ այս համաձայնագրերը կնպաստեն շուկաների կայունացմանը։ Դմիտրի Պեսկով
🟨 ԱՄԷ-ն հայտարարել է, որ դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին։ ▫️ՀՀ և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029թ․ Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը: ՀՖՖ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩🟥 Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029թ. աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ավելի քան 60 տարի անց երևանյան երաժշտական և արվեստի դպրոցները կունենան նոր դաշնամուրներ և ռոյալներ։ ▫️Այս տարի նախատեսվում է ձեռք բերել 30 ռոյալ, որոնցից 14-ը՝ ճապոնական Կավաի մակնիշի ռոյալները շուտով կլինեն Հայաստանում։ ▫️Ծրագրի արդյունքում առաջիկա տարիներին ամբողջությամբ կարդիականացնենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 երաժշտական և արվեստի դպրոցների երաժշտական գործիքները՝ ստեղծելով ավելի ժամանակակից և որակյալ կրթական միջավայր մեր երեխաների համար: Տիգրան Ավինյան
🟨 Իրանը չի կարողանում իր գործողությունները կարգավորել։ ▫️Նրանք չգիտեն` ինչպես բանակցել ոչ միջուկային համաձայնագրի շուրջ։ Ավելի լավ է հնարավորինս շուտ խելք հավաքեն։ Դոնալդ Թրամփ
🟨 Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը։ ▫️Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանձնառությանը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: ▫️Կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը: ՀՀ ԱԳՆ