🟨 Հաքերային հարձակում. մեծ չափերի կրիպտոարժույթ են գողացել։ ▫️Թիրախում եղել է KelpDAO նախագիծը։ Գողացվել է մոտ 290 միլիոն դոլարի կրիպտոարժույթ, որից մոտ 175 միլիոն դոլարի Ethereum։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ին, Ֆիզիկայի բանավանում կվերահիմնվի նոր այգի: ▫️Տնկվելու են 200 հասուն և արժեքավոր ծառեր, ինչպես նաև 1500 թփեր: ▫️Սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Երևանի քաղաքապետարան
🟨 Վերահսկողության նոր մեխանիզմ՝ տրանսպորտում։ Ավտոբուսներում վճարումների կարգապահության բարձրացումը արդեն տալիս է առաջին արդյունքները. հավաքագրումներն աճել են։ ▫️Քաղաքապետարանում վստահ են՝ այս ճանապարհը շարունակելու դեպքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել ծառայության որակը, այլև իրականացնել խոշոր ծրագրեր՝ նոր և ժամանակակից տրանսպորտով համալրելու մայրաքաղաքը։
🟨 Առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ աճում են նաև ապատեղեկատվական արշավները, որոնք հիմնականում տարածվում են քիչ հայտնի կամ անհայտ կայքերի միջոցով։ Նմանատիպ փորձեր արձանագրվել են նաև Մոլդովայում և Ռումինիայում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանում մահապատժի դատապարտված 8 կին ցուցարար չի սպանվի։ 4-ն ազատ կարձակվի, մյուս 4-ը կազատազրկվի 1 ամսով։ ▫️Շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը։ Դոնալդ Թրամփ
🟨 Ծարավ Աղբյուրում կառուցում ենք նոր մանկապարտեզ՝ նախատեսված 180 երեխայի համար: ▫️Այս տարվա առաջին կառուցվող մանկապարտեզն Արաբկիրում է՝ Ղափանցյան 12/3 հասցեում: Շատ շուտով երրորդ նոր մանկապարտեզի շինարարությունը ևս կմեկնարկի՝ Նոր Խարբերդում: Տիգրան Ավինյան