🟨 Ավանի բուժական կենտրոններից մեկի տարածքի ստորգետնյա հորանում մնացել էին աշխատակիցներ և պացիենտներ։ ▫️Փրկարարները 46 քաղաքացու դուրս են բերել հորանից։ ՀՀ ՆԳՆ
🟨 Yandex Armenia-ն իր «Օգնենք միասին» նախաձեռնության միջոցով կաջակցի կրթական հիմնադրամների՝ մարզերում ընդլայնելով կրթական հնարավորությունները։ ▫️Նվիրատվությունները կարելի է ձևակերպել Yandex Go հավելվածի «Օգնենք միասին» բաժնում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads
🟨 Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը։ Մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է։ ՀՀ ՆԳՆ
🟨 Ամիրյան փողոցի բարեկարգումից հետո շարունակվում են նաև կանաչապատման աշխատանքները։ ▫️Միայն այսօր Ամիրյան փողոցի սկզբնամասից մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում տնկվել է կատալպա տեսակի 33 ծառ։ Դրանք հասնում են 15-20 մետր բարձրության և ձևավորում են լայն սաղարթ։ Նախատեսվում է տնկել ևս 70 ծառ: Երևանի քաղաքապետարան
🟨 Բյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, ընդհանուր թիվը՝ շուրջ 30։ ▫️Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ ▫️Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝ ▫️Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը, ▫️Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հօգուտ պետության՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի՝ ▫️«Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս ▫️864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ ▫️շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո Դատախազություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ