🟨 Թրամփը հաստատել է, որ իրանա-ամերիկյան բանակցությունները կկայանան: Նա նշել է, որ ԱՄՆ բանագնացները` Ուիթքոֆֆն ու Քուշները, մեկնել են Իսլամաբադ հանդիպումները նախապատրաստելու համար։ New York Post ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անվավեր է ճանաչվել 2006թ. մարտի 3-ին ՀՀ անունից ՀՀ ՊՆ Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
▫️ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ: Դատախազություն
🟨 Մայրաքաղաքում լայնածավալ ծառատունկը շարունակվում է: ▫️Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցն այսուհետև կզարդարեն սոֆորա ճապոնական ծառերը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
🟨 Արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք միտված են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: ▫️Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հվ. Կովկասում տևական խաղաղության և կայունության հուսալի ուղի է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահի առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ։ ▫️2 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ ՆԳՆ
🟨 Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտարարվել է միջպետական հետախուզում: ▫️Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։ Դատախազություն/…
🟨Ռուսական ԱԹՍ հարվածից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը: ▫️Նրա տան վրա արձակվել է ՌԴ-ի «Շահեդ» տիպի 4 ԱԹՍ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասվող ինտենսիվ տեղումներով և ձնհալքով պայմանավորված՝ ապրիլի 20-21-ին ՀՀ գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ ▫️Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ