🟨 Այսօր ՀՀ վարչապետի հետ այցելելու ենք Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեներ. ▫️Նորաշեն 3-րդ շղթայի բակ, 2-րդ շղթայի բակ, 1-ին շղթայի բակ ▫️Չաուշի հրապարակ ▫️Բաշինջաղյան փողոց ▫️Բաշինջաղյան 2-րդ նրբանցք ▫️Շիրազի փողոց ▫️Բաշինջաղյան 1-ին նրբանցք 1 և 3 շենքերի բակ ▫️Ռոստոմյան փողոց ▫️Շինարարների փողոց ▫️Էստոնական փողոց ▫️Սիլիկյան թաղամաս: Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ ▫️Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
🟨 Գերդաստաններով բանակում չեն ծառայել, բայց եկել, բանակից են խոսում: ▫️Ով-ով, դուք բանակից խոսելու իրավունք չունեք: Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, պատասխանեք՝ ձեր զավակներն ինչո՞ւ չեն ծառայել բանակում: Սուրեն Պապիկյան