🟨 Քարոզարշավի 6-րդ օրն ու անձրևը։ ▫️Նիկոլ Փաշինյանը հորդառատ անձրևի ու կարկուտի տակ ելույթ է ունենում։ ▫️Սամվել Կարապետյանի կուսակցությունը եղանակային պայմանների պատճառով հետաձգում է «ուժեղ հայրենակիցների» հետ դիլիջանյան հանդիպումը։ ▫️Քոչարյանը՝ անձրևանոցով։
🟨 Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվում է բազմաբնակարան շենքերի հին ու խարխուլ վերելակների փոխարինումը նորերով, որոնք ավելի հարմարավետ են ու անվտանգ։ ▫️Նոր վերելակները համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին։ Մինչև այժմ փոխարինվել է 2560 վերելակ, մնացել է փոխարինելու 1822-ը։ Երևանի քաղաքապետարան
🟨 2010թ. ապրիլին Երևանում «հետաքրքիր» զարգացումներ էին՝ «ռազբորկա» և կրակոցներ ՀՀԿ և ԲՀԿ կրծքանշաններով անձանց միջև։ «Ռազբորկայի» 55 մասնակիցներից 36-ը ձերբակալվել էին։ ▫️Այդ օրերին լուրեր էին շրջում, որ պատճառը Նոր Նորքի մի թաղային հեղինակությանը պատկանող ինչ-որ տարածքի հետ կապված խնդիրն է եղել: Ջիփերի մի մասի 8-երով պետհամարանիշները միանգամից հուշում էին դրանցով եկածների ծագումը (ոչ հեռավոր անցյալում 8-երը «պատկանում» էին Ծառուկյանին ու նրա շրջապատին)։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Retro
🟨 Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Երևանի փուլը։ ▫️Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-30-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճի հարակից հատվածում։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ