🟨 Թուրքիան խստորեն դատապարտում է հարձակումներն Իրանի վրա։ Անընդունելի ենք համարում նաև Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա՝ անկախ դրդապատճառներից։ ▫️Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ։ Ռեջեփ Էրդողան
🟨 Երուսաղեմում, Թել Ավիվում և ամբողջ կենտրոնական Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչում Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հերթական խմբաքանակի արձակմամբ պայմանավորված։ The Times of Israel
🟨 Արդարացի կլինի Իրանին հնարավորություն տալ ազատվելու ահաբեկչական ռեժիմից՝ ապահովելով Իրանից եկող ահաբեկչությունից տուժած բոլոր երկրների անվտանգությունը։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Իրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա։ ▫️Այս ավերված շենքը աղջիկների նախակրթարան է։ Այն հրետակոծվել է, տասնյակ անմեղ երեխաներ են մահացել։ Աբբաս Արաղչի