🟨 ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ Իսլամաբադում։ ▫️Իրանը և ԱՄՆ-ն պատրաստ են բանակցել և լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ
🟨 Իրանցիները կարծես չեն գիտակցում, որ իրենք ոչ մի հաղթաթուղթ չունեն՝ միջազգային ջրային ուղիների միջոցով աշխարհին շորթելուց բացի։ Այսօր նրանց ողջ լինելու միակ պատճառը բանակցություններն են։ Դոնալդ Թրամփ
🟨 Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման: Փաստաբան Արա Զոհրաբյան
🟥 ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: ▫️Որպես խափանման միջոց՝ արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։ Փաստաբան Արա Զոհրաբյան
🟨 Կողմերի միջև փոխադարձ համաձայնեցված կետերից երկուսը, որոնք պետք է իրականացվեին բանակցությունների մեկնարկից առաջ. ▫️ Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատում ▫️ Իրանի արգելափակված ակտիվների ազատում Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
🟨 Այցելեցի Շողիկ Աբրահամյանի նոր տուն, ով իր բազմազավակ ընտանիքի հետ նախկինում բնակվում էր Արցախի 4-րդ նրբանցքում։ ▫️2023թ․ նրանց տրամադրել ենք բնակարանի գնման վկայական, որի շնորհիվ նախկին 24 քմ բնակարանի փոխարեն այսօր նրանք ապրում են ավելի ընդարձակ, հարմարավետ և լավ պայմաններում։ ▫️Ընդհանուր առմամբ բնակարանների գնման վկայականներ ենք հանձնել 35 ընտանիքների։ Տիգրան Ավինյան
🟨 Իրանում հատուկ գործողության ընթացքում ԱՄՆ-ն առաջին անգամ կիրառել է «Ghost Murmur» [«Ուրվական շշուկը»] կոչվող գաղտնի տեխնոլոգիան։ ▫️Այն կարող է հայտնաբերել մարդու սրտի բաբախյունը մի քանի մղոն հեռավորության վրա։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասում ենք բանակցություններին մեծ հետաքրքրությամբ։ Կարծում եմ՝ դրանք դրական ընթացք կունենան։ ◽️Նախագահը մեզ տվել է բավական հստակ ուղեցույցներ, կտեսնենք՝ ինչպես կընթանա: Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստան՝ բանակցությունների