🟨 Երևանում պետք է գերակայի հանրային տրանսպորտը, ունենա առանձնացված գծեր, հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը՝ քաղաքով տեղաշարժվելու համար։ Տիգրան Ավինյան
🟨 Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը ներառում է. ▫️նոր լանդշաֆտ, ▫️ճարտարապետական լուծումներ, ▫️հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ▫️սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ, ▫️կինոդիտման վայր, նաև սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում։ ▫️Սրճարանի պահանջը կար, կիրճում սպորտով բազմաթիվ զբաղվողների խնդրանքն ու պահանջն էր։ Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ-ն եվրոպացի դաշնակիցներին խնդրել է Հորմուզի անվտանգության ապահովման համար կոնկրետ ծրագրեր ներկայացնել մի քանի օրվա ընթացքում՝ հրադադարից հետո։ Bloomberg
🟨 Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
🟨 Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։
🟨 Իրանն սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր։ ▫️Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ