🟨 Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Մասուդ Փեզեշքիանը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի շտաբ-բնակարանը:
🟨 Խոսեցի Մասուդ Փեզեշքիանի հետ, ընդգծեցի Իրանի կողմից տարածաշրջանի երկրների դեմ ուղղված հարվածները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ ▫️Իրանը պետք է նաև երաշխավորի նավարկության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ ▫️Համաձայնեցինք կապի մեջ մնալ։ Էմանուել Մակրոն
🟨 Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի նավթային օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա։ ԻԻՀ հրամանատարություն
🟩 Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակներն ու մի շարք սոցիալական նպաստներ՝ վերաբերվելով հարյուր հազարավոր քաղաքացիների։ ▫️Նվազագույն կենսաթոշակը 36000-ից կբարձրանա մինչև 46000 դրամ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ