🟨 Սիրելի՛ հայրենակիցներ, մենք առաջին ժողովուրդն ենք, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը։ Այս ընտրությունը դարերով ձևավորել է մեր արժեքները, մեր դիմակայելու կարողությունը և մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ։ ▫️Քրիստոսի անցած ճանապարհը մեզ համար մնացել է չափանիշ՝ կյանքի, պատասխանատվության և հավատքի մեջ մարդու պահվածքի մասին։ Թող Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը խաղաղություն բերի յուրաքանչյուրի տուն։ ▫️Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Տիգրան Ավինյան
🟨 Խաղաղությունն այսօր է, այստեղ է, հիմա է։ ▫️Մենք բոլորս՝ ՀՀ քաղաքացիների գլխավորությամբ ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդությամբ պետք է տեր կանգնենք խաղաղությանը։ Նիկոլ Փաշինյան
🟨 Մենք այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին՝ դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է, ՀՀ պետական շահն ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է։ ▫️Մենք այս ճանապարհի եզրագծին ենք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր քաղաքական պրոցեսի մասնակցող ուժեր ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։ ▫️Սա քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Դուրս են գալիս, ընտրողների հասցեին ինչ ասես ասում, հետո գնում մասնակցում ընտրությունների։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՀՀ ժողովուրդն ի վերջո իր սեփական հայրենիքում, քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։ ▫️ՄԵր իրականությունն ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն․ գրեթե հազարամյակից ավելի մեր քաղաքականությունների և ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, բայց ամենաքիչը եղել է ժողովուրդը, նրա իղձերը, ներքին մղումները։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, իրապես ժողովրդի կողմից ընդունված սահմանադրություն։ ▫️Սահմանադրություն, որի կենտրոնում կլինեն մարդն ու իր իրավունքների ավելի լայն շրջանակը, որը կունենա կառավարման ավելի ճկուն ու փոխզսպող մեխանիզմներ, ավելի ժողովրդավար ընտրակարգ, բաց, հաշվետվողական ու պատասխանատու պետական համակարգ ու պաշտոնատար անձ։ Սրբուհի Գալյան
🟨 Մեզանից շատերը երազում էին մեր ժառանգներին թողնել խաղաղություն, ոչ թե պատերազմ։ Եվ մենք այսօր դա ունենք։ Մեր խաղաղությունը մշտապես փորձելու են մեզնից խլել, փորձելու են դրսից, ներսից, հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, ցավերի, անցյալի, հպարտության վրա։ ▫️Բայց հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ալեն Սիմոնյան