🟨 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Մարթա Կոսն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ-ներին։ ՀՀ կառավարություն
🟨 Ժամանակն է հարթել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և կայունության ճանապարհը։ ▫️Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ներդնել քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածների մորատորիում, անկախ նրանից՝ դրանք կապված են ջրի, թե էներգիայի հետ։ Պետք է վերականգնվեն նավարկության ազատությունն ու անվտանգությունը։ Էմանուել Մակրոն
🟨 Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում գտնվող շուրջ 7,000 քմ մակերեսով հողամասը ամրացվել է ՇՄ նախարարությանը և անորոշ ժամկետով տրամադրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան
🟨 Սարալանջը Հերացի փողոցին կապող տասնամյակներով անխնամ և անուշադրության մատնված տարածքը բարեկարգվում է: ▫️Այս օրերին կատարվում է նոր հողախարնուրդով մշակում, հարթեցում, անցկացվում է ոռոգման համակարգ: Առաջիկայում կտնկվեն գեղազարդ ծառեր և թփեր: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ
🟨 Էդ որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ։ ▫️Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք՝ որն է Իսպանիայի մայրաքաղաքը, և ես կընդունեմ, որ ուժեղ ինտելեկտուալ եք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում։ Իրենք էդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։ ▫️Եթե այդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն։ Ես 30 անգամ չեմ կարող ձգվել, բայց կարող եմ 100կմ հեծանիվ քշել։ Թող գան, իրենք ձգվեն, ես հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան։ ▫️Ես համոզված եմ, որ 2 օլիգարխներն էլ թույլիկ են՝ և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով։ Նիկոլ Փաշինյան
🟨 Անկախության հռչակագրի և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարց է։ Դա անհրաժեշտ է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ ▫️Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։ Եվ ես առաջիկայում գուցե նաև տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը։ Նիկոլ Փաշինյան