🟨 Հունգարիայում ընտրությունների շեմին հրապարակվել է հեռախոսազրույցի ձայնագրություն, ըստ որի՝ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն և Պետեր Սիյարտոն քննարկում են ԵՄ պատժամիջոցները շրջանցելու հարցը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չինաստանը և Պակիստանը առաջարկել են Իրանի պատերազմի դադարեցման հինգ կետից բաղկացած համատեղ ծրագիր։ ▫️Կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը, սկսել դիվանագիտական բանակցություններ և ուժեղացնել բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանությունը։
🟨 Ուղերձ եռագլխիկներին։ ▫️Դուք հունիսի 7-ին ստանալու եք ՀՀ քաղաքացու պատասխանը։ Եվ ՀՀ քաղաքացին, որին փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարող եք առնեք ու ծախեք, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Բոլոր այն երկրները, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես օրինակ՝ ՄԹ-ն, առաջարկ ունեմ. գնեք ԱՄՆ-ից, մենք բավականաչափ ունենք, հավաքեք քաջություն, գնացեք նեղուց և պարզապես վերցրեք այն։ ▫️Դուք պետք է սովորեք պայքարել ինքներդ ձեզ համար: Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մարտի 27–30-ը հանրապետության տարբեր շրջաններում տեղումների քանակը կազմել է 15–25 մմ, Սյունիքում՝ մինչև 49 մմ։ ▫️Մարտի 30-ի առավոտյան ընդամենը մեկ ժամում (07։30–08։30) Երևանում տեղացել է 8–9 մմ անձրև։ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ