🟨 ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։ ՀՀ փոխվարչապետին է փոխանցվել ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨 Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակներում։ ▫️Մենք մեկ անգամ չէ, որ հաստատել ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը։ Մհեր Գրիգորյան
🟥 Հայաստանից որոշակի ապրանքների ներմուծման արգելքները նպատակ ունեն կանխելու բացասական զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտում սահմանափակումները ՌԴ-ի համար կարևոր չեն։ Ավելի զգայուն կլինեն գազի հետ կապված հարցերը։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկով Հ.Գ. Փաստացի ՌԴ նախարարը ընդունում է, որ խնդիրը ստանդարտների անհամապատասխանությունը չէ, այլ քաղաքական մեսիջը։
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտե
🟨 Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի կարճ մտքեր են փոխանակել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ: Բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել։ Դմիտրի Պեսկով
🟨 Երևանը դեռևս չի արձագանքել Մոսկվայի՝ Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը։ Դմիտրի Պեսկով
🟧 ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման վրա, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Ռոսսելխոզնադզոր