🟨 Շատ կարևոր է, որ ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող ու զարգացող ոստիկանություն։ ▫️Բարեփոխումը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի մի մասը։ Նիկոլ Փաշինյան
🟨 Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց կունենա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ, ինչը երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի 30 տարվա ընթացքում։ Իսրայելի գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիել ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուզում ենք հասկանալ՝ ի վերջո տիկին Էլինար Վարդանյանին ով է սմս գրում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը։ ▫️Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր է, մեզ հետաքրքիր է՝ երկրորդ համարին ով է սմս գրում։ Կամ նույն Ծառուկյանին ով է սմս գրում՝ Քոչարյա՞նը, թե՞ օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը
🟨 Դոնի Ռոստովը քաղաքի կառավարման մեջ կներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ հայտնաբերելու քաղաքի ճանապարհների փոսերը: ▫️Գաղափարը ծնվել է Երևանի քաղաքի կառավարման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ակտիվորեն օգտագործվում է արհեստական բանականությունը։ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբին
🟨 Երևանի քաղաքապետարանի գործընկերները ջանում են՝ այս պատկերը փոխելու համար։ Բայց պետք է հասկանանք, որ խոսքը շուրջ 1500 կմ ճանապարհի մասին է, որի զգալի մասի վրա հիմնանորոգման աշխատանքներ 20-30 տարի չեն իրականացվել։ ▫️Հիմա մեծ միջոցներ են հատկացվել՝ պատկերը փոխելու ուղղությամբ, և կարճ ժամանակահատվածում դա ՀՀ բոլոր քաղաքացիների համար տեսանելի կլինի։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
🟨 ԱՄՆ-ն և Համասը Գազայի հատվածում հրադադարից հետո առաջին ուղիղ բանակցություններն են անցկացրել՝ Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի առաջխաղացման ջանքերի շրջանակներում: Հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում։ CNN
🟨 Հանրային տարածքները վերադարձվում են բնակիչներին: ▫️Կոմիտասի պողոտա 40 հասցեում շուրջ 30 ավտոտնակների փոխարեն կառուցվելու են ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Երևանի քաղաքապետարան
🟨 Փորձում ենք մի փոքր շնչառության տարածք գտնել Իսրայելի և Լիբանանի միջև։ ▫️Երկու առաջնորդների զրույցից անցել է երկար ժամանակ՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Դոնալդ Թրամփ