🟨 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ից շրջափակելու է Հորմուզի նեղուցը հատող բոլոր այն նավերը, որոնք մուտք կգործեն կամ դուրս կգան Իրանի նավահանգիստներից։
🟨 Ընտրությունների արդյունքը, չնայած դեռևս ամբողջական չէ, հասկանալի և պարզ է։ ▫️Կառավարման պատասխանատվությունն ու հնարավորությունը մեզ չտրվեց։ Ես շնորհավորեցի հաղթող կուսակցությանը։ Վիկտոր Օրբան
🟨 Եթե դուք ընտրեք պատերազմ, մենք կպայքարենք. եթե դուք տրամաբանությամբ գաք, մենք տրամաբանությամբ կպատասխանենք։ ▫️Մենք չենք ենթարկվի որևէ սպառնալիքի։ Եթե նրանք կրկին փորձության ենթարկեն մեր կամքը, մենք նրանց ավելի մեծ դաս կտանք։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
🟨 Գիտնականները ահազանգում են հնարավոր գլոբալ սպառնալիքի մասին․ օվկիանոսային հզոր հոսանքներից մեկի՝ Գոլֆստրիմի խափանումը կարող է լուրջ կլիմայական հետևանքներ ունենալ ամբողջ մոլորակի համար։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում գարուն է: Ոմանց համար գարնան շունչը իր հետ է բերում առաջին ծիծեռնակը, ուրիշները գարնան գալը տեսնում են անձրևների և առատության մեջ, երրորդները սպասում են արևի ջերմությանը: ▫️Իսկ Մարկ Գրիգորյանի ընկալմամբ գարնան ամենակարևոր վկան ու խորհրդանիշը ծաղկող ծիրանենիներն են: Այսինքն` Երևանյան այբուբենի «Ծ» տառի հերթն է: Երևանի քաղաքապետարան