🟨 Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին։ ▫️Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետն իր խոսքում կարևորել է IUCN-ի Ազգային կոմիտեի ստեղծումը՝ բնապահպանական ոլորտում նոր նախաձեռնությունների իրագործման տեսանկյունից: ▫️Միջոցառման ավարտին պաշտոնապես ստորագրվել է Ազգային կոմիտեի «տեսլական և առաքելություն» փաստաթուղթը։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ֆրանսիական ռազմածովային ուժերը կալանավորել են Deliver տանկերը, երբ այն անցնում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով ծովային իրավունքը։ ▫️Մենք թույլ չենք տա, որ ստվերային նավատորմը խուսափի պատժամիջոցներից և ֆինանսավորի Ռուսաստանի պատերազմական ջանքերը։ Էմանուել Մակրոն
🟨 Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում [Կոնսերվատորիայի դիմացի] այգին վերադարձվել է համայնքին։ Այսպիսի դեպքեր ունենք բոլոր համայնքներում։ ▫️Միլիարդների ունեցվածք է վերադարձվել ՀՀ-ին։ Նիկոլ Փաշինյան Հ.Գ. Այգին վերադարձվել է համայնքին դատարանի որոշման արդյունքում, վարչապետը հավանաբար շփոթել է դեպքը։
🟨 Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրներս մտածենք Հարավային Կովկասի մասին՝ որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան՝ բազմաթիվ նրբություններով։ Նիկոլ Փաշինյան
🟨 Կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, տեղի կունենան։ Նիկոլ Փաշինյան
🟨 Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է։ ▫️Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Դրանով մաքսիմում կարելի կլինի պոպոք կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի։ Նիկոլ Փաշինյան
🟨 Տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտե