🟨 Հունգարիայի «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի կողմնակիցները նրան համեմատում էին գարնանային քամու հետ, որը պետք է ցրի այն «քաղաքական մառախուղը», որ ձևավորվել էր Օրբանի 16-ամյա իշխանության տարիներին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակ
🟨 Վիկտոր Օրբանը Հունգարիայի իշխանության ղեկին էր 16 տարի։ ▫️Կիրակի օրը նա պարտություն կրեց ընտրություններում՝ զիջելով իշխանությունը։ Ընտրողները ռեկորդային ակտիվությամբ աջակցել են եվրոպամետ ուղղությանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2022-ից այդպիսի տարի չի եղել, որ տրանսպորտի շարժակազմը չավելացնենք, նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ չգնենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչորեն վճարում են։ ▫️Ովքեր չեն վճարում, մենք որպես բեռ բոլորս միասին տանում ենք։ Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին։ Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ից շրջափակելու է Հորմուզի նեղուցը հատող բոլոր այն նավերը, որոնք մուտք կգործեն կամ դուրս կգան Իրանի նավահանգիստներից։