🟨 Այսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ: ▫️5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում:
🟨 Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ ▫️Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Սակայն այն դառնում է կայուն, իսկ կազմը և աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են: Հիքմեթ Հաջիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կառավարական շենքերի սրահներներում, որտեղ օրերով մարդ չի մտնում, ջահերը լրիվ միացրած է: ▫️Դա գիտե՞ք ինչից է, որովհետև միացնող-անջատողն ասում է՝ պետական փող է էլի, ով է սրա տերը: Նիկոլ Փաշինյան
🟨 Ոնց որ մսերիցս պոկենք՝ պետական բյուջեին վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս: ▫️Ամեն ինչ արված է, որ պետություն չլինի: Գուբերնիա, ֆորպոստ, տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն: Նիկոլ Փաշինյան
🟨Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա: ▫️Բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հիքմեթ Հաջիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ