🟨 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեմքի և ոտքերի հատվածում լուրջ վնասվածքներ ունի, սակայն գիտակցության մեջ է, մասնակցում է երկրի հետ կապված կարևոր որոշումներին՝ հեռավար կերպով։ Reuters
⬛️ Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ ▫️Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ ՆԳՆ
🟨 Այսօր պատմական օր է։ Այսօր Սամվել Կարապետյանն առաջին անգամ կխոսի։ ▫️Հիմնականում մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում, բայց Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում, ինչը վկայում է նրա անգերազանցելի համբերատարության մասին։ ▫️Հիրավի, պատմական ժամանակներ ենք ապրում։ Ռուբեն Ռուբինյան
🟨 ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ Իսլամաբադում։ ▫️Իրանը և ԱՄՆ-ն պատրաստ են բանակցել և լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ
🟨 Իրանցիները կարծես չեն գիտակցում, որ իրենք ոչ մի հաղթաթուղթ չունեն՝ միջազգային ջրային ուղիների միջոցով աշխարհին շորթելուց բացի։ Այսօր նրանց ողջ լինելու միակ պատճառը բանակցություններն են։ Դոնալդ Թրամփ
🟨 Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման: Փաստաբան Արա Զոհրաբյան
🟥 ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ։ Նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար: ▫️Որպես խափանման միջոց՝ արգելվել է Գարեգին Բ-ի ելքը Հայաստանից։ Փաստաբան Արա Զոհրաբյան