🟨 Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրվել է «ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին։ ԿԸՀ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Էմանուել Մակրոնը զանգահարել է Բիձինա Իվանիշվիլիին: ▫️Նշել է, որ իրեն անհանգստացնում է իրավիճակը Վրաստանում և ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ այդ իրավիճակի լիակատար մեղմացման գործում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 2024 թ. Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց: ▫️Մայրաքաղաքում մեծ տեղեկատու դաշտով վահանակների 90 տոկոսն արդեն ապամոնտաժվել է: Երևանի քաղաքապետարան
🟨 Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վիկտոր Օրբանի հետ: ▫️Օրբանը շահագրգռվածություն է հայտնել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական լուծման ուղիների համատեղ որոնմանն աջակցելու հարցում, այդ թվում՝ հաշվի առնելով իր շփումները մի շարք արևմտյան առաջնորդների հետ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: ▫️Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը մոտ է հաստատմանը, և Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին: Հաքան Ֆիդան
🟨 Կալիֆորնիայում «Ֆրանկլին» հզոր բնական հրդեհը ոչնչացնում է Մալիբուի արվարձանը։ ▫️Ոչնչացման վտանգի տակ են գտնվում բազմաթիվ հայտնիների տներ, այդ թվում՝ Լեդի Գագայի, Ջուլիա Ռոբերթսի առանձնատները, ինչպես նաև Ջեյ Զիի և Բեյոնսեի կալվածքները: