🟨 Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ ▫️Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին կվերադարձվի։ Դատախազություն
🟨 Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ: ▫️Ըստ այդմ՝ նրա զեկույցները չափազանց լավատեսական էին և կարող էին մոլորեցնել նախագահին և հանրությանը։