🟨 Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Թրամփին կեղծ տեղեկություններ է տրամադրել Իրանի դեմ գործողության ընթացքի վերաբերյալ: ▫️Ըստ այդմ՝ նրա զեկույցները չափազանց լավատեսական էին և կարող էին մոլորեցնել նախագահին և հանրությանը։
🟨 Մեծ օր` համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա: ▫️ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցում երթևեկության ավելացմանը։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Կլինեն բազմաթիվ դրական գործողություններ։ ▫️Սա կարող է լինել Մերձավոր Արևելքի ոսկե դարը։ Դոնալդ Թրամփ
🟨 Երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա՝ չնայած պակիստանցի միջնորդների հակառակ պնդումներին։ ▫️Իսրայելը աջակցում է Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները։ Բենիամին Նեթանյահու
🟨 Փաստն այն է, որ նախագահ Թրամփը և ԶՈւ-ն հասել են Իրանի համաձայնությանը՝ բացել Հորմուզի նեղուցը։ ▫️Բանակցությունները կշարունակվեն, վերջնական որոշման մասին կհայտարարեն նախագահը կամ Սպիտակ տունը։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ
🟨 Ուրախ եմ հայտարարել, որ Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնել են անհապաղ հրադադարի։ ▫️ Ապրիլի 10-ին պատվիրակություններին հրավիրում եմ Իսլամաբադ՝ բանակցությունների։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ