🟨 Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։ ▫️Ըստ աղբյուրի՝ Խամենեիի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ լուծելու, «շատ կոշտ և լուրջ» է։ Reuters ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ։ ▫️Թրամփը հստակորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի հավաքականի անվտանգությունը։ Մենք, բնականաբար, չենք մեկնի ԱՄՆ։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջ
🟨 Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չունենք։ Որպես այսպիսին՝ հայերի շարժ դեպի ՀՀ չկա։ Փորձում ենք կապի մեջ լինել, մարդիկ տներում են, փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, հույս ունեն, որ այս ամենը շուտով կվերջանա։ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան
🟨 ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման խումբ կտեղադրի՝ Հայաստանին աջակցելու համար առաջիկա ընտրություններից առաջ։ ▫️Եվրոպան միայնակ չի թողնի Հայաստանին արտաքին ճնշման առջև։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս