🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: ▫️Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ▫️Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։
🟨 Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։ ▫️Ըստ աղբյուրի՝ Խամենեիի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ լուծելու, «շատ կոշտ և լուրջ» է։ Reuters ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ։ ▫️Թրամփը հստակորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի հավաքականի անվտանգությունը։ Մենք, բնականաբար, չենք մեկնի ԱՄՆ։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջ