🟨 Մարտի 11-ից անվերապահ զինադադարի առաջարկ է եղել, ռուսական հարվածները պետք է դադարեցվեին։ Ամեն գիշեր, ամեն օր, Ռուսաստանը հասցնում է հարվածներ: Առանց Ռուսաստանի վրա ճնշումների նրանք կշարունակեն անտեսել իրական դիվանագիտությունը։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից, որովհետև այսպիսի արդյունքն անընդունելի է։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպ
🟨 Էր-Ռիադում սկսվել է ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը: ▫️Բանակցությունների սեղանին առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով
🟨 Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Սև ծովի ավազանում ռազմական գործողությունների դադարեցումը, հացահատիկի և վառելիքի առևտուրը, Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու և Սաուդյան Արաբիայի տարածքային հարցերը։ ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց
🟨 Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ձևավորման շուրջ համաձայնության կապակցությամբ։