🟨 Սպիտակ տունը ձգտում է Ուկրաինայում զինադադար հաստատել մինչև Սուրբ Զատիկ՝ ապրիլի 20-ը, սակայն չի բացառում, որ գործարքի ժամկետները կարող են փոփոխվել։ Bloomberg
🟨 Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ ▫️Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։ ▫️Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։ ▫️Պահպանվել է 30 թեղի։ ▫️ Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։ Երևանի քաղաքապետարան
🟨 Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Սալահ ալ-Բարդավիլը և նրա կինը։
🟨 Կարևորում եմ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունումը, թեև այդ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված բոլորովին այլ կոնտեքստ ու համատեքստ է ստացել։ ▫️Սահմանադրությունը սկզբունքնորեն պետք է ընդունված լինի քաղաքացիների կողմից։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ