🟨 Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։
🟨 Այսօր Հարավային Կովկասում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ։ ▫️Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նպաստել բանակցություններին։ ▫️Ներկայիս գործընթացները ամրապնդում են Հարավային Կովկասի և Միջին միջանցքի դերը։ Իրակլի Կոբախիձե
🟨 ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում։ ▫️Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես՝ ընտրական շրջանում։ Ալեքսանդր Լուկաշենկո
🟨 Իրանը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական գործակալության ղեկավար Սեյեդ Մաջիդ Խադեմին մահացել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։