🟨 ԱՄՆ պետքարտուղարի օգնական Նիքոլսը պաշտոնապես հաստատել է, որ Բայդենը թույլատրել է Ուկրաինային հեռահար հրթիռային հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքերին։ ▫️Ըստ նրա` դա կստիպի ՌԴ-ին հակվել բանակցությունների։
🟨🟧Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային նորացված դոկտրինը: ▫️Ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ ՌԴ-ի և իր դաշնակիցների դեմ ագրեսիան կդիտարկվի որպես համատեղ հարձակում։ ▫️ՌԴ կարող է օգտագործել միջուկային զենք, եթե ՌԴ-ն և Բելառուսը բախվեն կրիտիկական սպառնալիքի` անգամ առանց միջուկային հարձակման ենթարկված լինելու։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧 [Կոռուպցիայից] խոսում է մի խմբակցություն, որի ղեկավարը եղել է Երևանի քաղաքապետ։ Եվ, օրինակ, շինարարության ոլորտում այս տարի հավաքագրել ենք 18 մլրդ դրամ, Մարությանի օրոք տուրքերի և վճարների տեսքով 0 գումար է հավաքվել: Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները 2025թ. կլինեն 90 մլրդ դրամ. ▫️2021թ. – 33 մլրդ դրամ ▫️2022թ. – 39 մլրդ դրամ ▫️2023թ. – 61 մլրդ դրամ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այս ռեֆորմից հետո չենք ուզում վերջում թողնել փլատակներ: ▫️Այս պրոցեսը նպատակ ունի սուբսիդիայի տոկոսը պահպանել հնարավորինս նվազ՝ շարունակաբար ավելացնելով Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարց: Սուրեն Գրիգորյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ