🟨 Այս ընտրությունները կայացած չեն։ Պետք է համակարգային խնդիրները լուծել և նոր ընտրություններ անցկացնել։ ▫️Պատրաստվում եմ հայց ներկայացնել ՍԴ։ Սալոմե Զուրաբիշվիլի
🟨 Դելիում օդի աղտոտվածությունն ավելի քան 17 անգամ գերազանցել է ընդունելի մակարդակը: ▫️Այսօր մշուշը պատել է Հյուսիսային Հնդկաստանի մեծ մասը: Մի քանի քաղաքներում տեսանելիությունը նվազել է մինչև 100 մետր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամերիկացի սենատորներ Էդ Մարկին և Շելդոն Ուայթհաուսը COP29-ում ասուլիսի ժամանակ սատարել են Հայաստանին և հանդես եկել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման և հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի օգտին:
🟨 Կասկադ համալիրի անավարտ հատվածը կկառուցվի ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտի նախագծով։ ▫️Դրա իրականացման նպատակով ներդրողների ներգրավումը կիրականցվի բաց մրցույթով: Քաղաքապետի խորհրդականՍոնա Թևանյան
🟨 Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ընդհատել է Ադրբեջան այցն ու հեռացել: ▫️Նրան թույլ չեն տվել մասնակցել Ալիևի հետ հանդիպմանը: Հյուրանոցի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարամետ ՀԿ-ները: Turan ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ