🟨 Կարծում եմ՝ Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ վարչության նիստում։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հյուսիսային Կորեայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են կայացել։ ▫️Կորեայի աշխատավորական կուսակցությունը՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ, հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 99.93%-ը։
🟨 Իրանն ունի ամուր քաղաքական կառուցվածք։ Մեկ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ ▫️Մենք չենք ունեցել առաջնորդից ավելի կարևոր մեկին, նույնիսկ նրա նահատակվելուց հետո համակարգը շարունակեց աշխատել։ ▫️Եթե ԱԳ նախարարը երբևէ նահատակվի, ի վերջո կգտնվի ինչ-որ մեկը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Աբբաս Արաղչին՝ Ալի Լարիջանիի սպանության մասին
🟨 Իրանական հրթիռային կայանների վրա հաջողությամբ կիրառվել է 5000 ֆունտանոց խորը թափանցող մի քանի զինամթերք՝ Հորմուզի նեղուցի մոտ։ ▫️Այնտեղ տեղակայված հականավային թևավոր հրթիռները վտանգ էին ներկայացնում նեղուցում միջազգային նավագնացության համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն
🟨 ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ պատճառաբանելով Իրանի դեմ պատերազմը։ Ըստ նրա՝ Իրանն անմիջական սպառնալիք չէր ԱՄՆ-ի համար, և պատերազմի որոշումը Թրամփը կայացրել է իսրայելական լոբբինգի ազդեցությամբ։ ▫️Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդը հերքել է Քենթին և հայտնել, որ Թրամփի որոշումը հիմնված է եղել առկա ողջ տեղեկատվության վրա։