🟨Երևանում այսօր մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարությունների երրորդ 2-օրյա համաժողովը։ ▫️Համաժողովի նպատակն է ստեղծել բաց և համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և գործնական լուծումների մշակման համար՝ նպաստելով Հայաստանում ավելի ճկուն, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման համակարգի ձևավորմանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այսօր նշում ենք սոցիալական աշխատողի միջազգային օրը։ ▫️Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Մենք հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն։ Տիգրան Ավինյան
🟨 ՆԱՏՕ-ի «դաշնակիցների» մեծ մասն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողությանը։ ▫️Մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք։ Դոնալդ Թրամփ
🟨 ՖԻՖԱ-ն մերժել է ԱՄՆ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Մեքսիկա տեղափոխելու Իրանի առաջարկը։ Mirror
🟨 Իրանը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ՝ 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ։ ▫️Թրամփը հստակորեն հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Իրանի հավաքականի անվտանգությունը։ Մենք, բնականաբար, չենք մեկնի ԱՄՆ։ Իրանի…