🟧Radar Armenia-ի տրամադրության տակ են հայտնվել կադրեր, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները վնասազերծել դանակով զինված, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացուն։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի հետ կապված նավերի։ ▫️Որոշել եմ ԱՄՆ-ի համար նախատեսված 20% փոխհատուցման վճարը փոխարինել Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային համաձայնագրերով։ Դոնալդ Թրամփ
🟨 Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Բենիամին Նեթանյահուի դեմ միջազգային հետախուզում հայտարարել՝ Իսրայելի կողմից Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավատորմի բռնագրավման կապակցությամբ։
🟨 Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը: ▫️Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ։ Դրանք փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի քիչ էներգիա են սպառում, ավելի երկար են ծառայում և ապահովում են հավասարաչափ ու հստակ լուսավորություն։ ▫️Նոր համակարգը բարելավում է տեսանելիությունը հետիոտների, վարորդների և տեսահսկման համակարգերի համար։ Տիգրան Ավինյան
🟨 Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան։ ▫️Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը: ՀՀ գլխավոր դատախազություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հորմուզի նեղուցը բաց է ու բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա։ Մենք վերականգնում ենք շրջափակումը, որը միայն խոչընդոտում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքը կամ ելքը։ ▫️Բոլոր մյուս երկրները կունենան նեղուցի արդար և բաց օգտագործումը։ ԱՄՆ-ն այս պահից սկսած կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան», արդարության նկատառումներից ելնելով՝ աշխարհի այս շատ անկայուն հատվածում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կփոխհատուցվեն 20% տոկոսադրույքով։ Դոնալդ Թրամփ