🟨 Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում և նմանապես՝ Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր էր, որքան Իրանում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
🟨 Իտալիայի 5 քաղաքներում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակ։ ▫️Բոլոնիայում, Բոլցանոյում, Բրեշիայում, Պերուջայում և Ֆլորենցիայում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կարող է հասնել 37-39 աստիճանի։
🟨 Բրյուսելում ստորագրված հուշագիրը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը ՀՀ ճանապարհային ցանցին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտե