🟨 Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Տիգրան Ավինյան
🟨 Հայաստանն իր խորին ցավակցությունն է հայտնում Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ջրհեղեղի կապակցությամբ։ ▫️Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին։ ՀՀ ԱԳՆ
🟨ԱՄՆ նախագահի ընտրությանը մնացել է 1 շաբաթ, իսկ Թրամփ-Հարրիս պայքարը դարձել է բացարձակ անկանխատեսելի։ ▫️ Ամենակարևորը փոփոխական նահանգների քվեարկությունն է, որտեղ թեկնածուների միջև տարբերությունը 1 տոկոսից էլ պակաս է։ ԳՐԱՖԻԿՆԵՐ
🟨 Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը։ ▫️Վրաստանին առաջարկում ենք կոնկրետ ծրագիր՝ չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Ժոզեպ Բորել