🟩 Հուլիսի 12-ին տարվա ամենաջրառատ իրադարձությունը` Վարդավառը, Հանրապետության հրապարակում էր համախմբել երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել, ուղևորափոխադրումը կիրականացվի շաբաթը մեկ անգամ՝ Կրասնոգվարդեյսկի ավտոկայանից։ Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտով
🟨 Այսօր Երևանում բասկետբոլի Հայաստանի Մ16 տղաների հավաքականը պայքարելու է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար: ▫️Հուլիսի 4-ից մեկնարկած FIBA EuroBasket U16 մրցաշարը մոտեցել է ավարտին. այսօր՝ ժամը 20:30-ին տեղի է ունենալու եզրափակչի Հայաստան Մ16 — Մալթա Մ16 հանդիպումը: ▫️ Բասկետբոլի Հայաստանի Մ16 տղաների հավաքականն անպարտելի է մրցաշարում՝ 5 խաղ՝ 5 հաղթանակ: ▫️Հանդիպումը տեղի կունենա Սպորտի կառավարման կենտրոնում (Մանանդյան 41): Երևանի քաղաքապետարան
🟨 Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է թարմացնել նախարարների կաբինետի կազմը։ ▫️ Սվիրիդենկոյին առաջարկել եմ գլխավորել նոր կարևոր ուղղություն։ Ակնկալում եմ, որ խորհրդարանի հետ միասին կիրականացնենք կառավարության անհրաժեշտ փոփոխությունները։ Վոլոդիմիր Զելենսկի