🟨 Իմ այցն ԱՄՆ շատ հաջող անցավ։ Դուք մշտապես լսում եք ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ ատելության մասին, սակայն ձեզ չեն պատմում սիրո և երախտագիտության ալիքների մասին։ Բենիամին Նեթանյահու
🟨 Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող շատրվանը երկար տարիների դադարից հետո կրկին վերագործարկվել է: ▫️Շուտով այս հատվածում երեխաների համար կունենանք նաև նոր և ժամանակակից խաղահրապարակ: Տիգրան Ավինյան
🟩 Ջանես Նազարյանը (71 կգ) դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ ▫️Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։
🟨 Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հոսպիտալ տեղափոխված զինծառայող Ա. Հ.-ի հետ, լսել մտահոգող խնդիրները։ ▫️Նշված զինծառայողին առնչվող հարցը գտնվում է ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո: ՀՀ ՄԻՊ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով: ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գևորգ Հարությունյանը դարձել է Բաքվում ընթացող Մ17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 5։0 հաշվով հաղթելով վրացի Սաբա Աբաշիձեին։
🟨 Ծառատունկը և ձևավորման աշխատանքներ շարունակվելու են աշնանը, ձևավորվելու են Երևանի մուտքերը, Սևանի կողմից դեպի Երևան մուտք գործող հատվածում մոտ 3 հա տարածքի վրա հիմնվելու է ուրբան անտառ։ ▫️Երևանի ծառերի գրեթե 30 %-ը ծեր են: Այս տարվա ամռան ամիսներին ավելի ինտենսիվ սկսում ենք չորացած ծառերի հատումները և Երևանից դուրսբերումը։ Արմեն Բեգոյան / Երևանի քաղաքապետարան