🟨 Սոցցանցերում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է՝ ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ, վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: ՍԱՏՄ
🟨 Սեպտեմբերի 20-ին՝ «Մաքրության համաշխարհային օրվա» շրջանակում Երևանի քաղաքապետարանը՝ Kärcher Armenia-ի , Green Green-ի հետ համագործակցությամբ, կազմակերպում է համաքաղաքային մաքրապատում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանում ընթանում են ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ: ▫️Ծրագիրն իրականացվում է Դերենիկ Դեմիրճյան, Տիգրան Պետրոսյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Վիկտոր Համբարձումյան փողոցներում և Տիգրան Մեծի պողոտայում։ Արամ Խաչատրյան փողոցում աշխատանքներն արդեն ավարտվել են։ ▫️Առաջիկայում կսկսվեն Գարեգին Նժդեհի փողոցում և Եղվարդի խճուղում։ Տիգրան Ավինյան
🟨 Գերմանիայում’ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը: Կառավարություն