🟨 Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում աշխատանքային բոլոր նոր պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային թվային հարթակի միջոցով՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ ▫️Վերջինս ձեռք բերելու համար, սակայն, պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը։ Կարգավորումը, հետևապես, մի շարք քաղաքացիների և գործատուների մոտ հարցեր է առաջացրել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🎥YouTube
🟨 Հովհաննես սարկավագ Ներսեսյանը ողջունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և որդիական խոնարհությամբ միանում առաջնորդի՝ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի և մյուս արքեպիսկոպոս-եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։
🟨 Հունվարի 24-ին՝ ժամը 17:25-ի դրությամբ, Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն- Տաթև ճանապարհները մարդատար տրանսպորտային միջոցների համար բաց են։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Երեկվա գրեթե ամբողջ օրը ձյան առատ տեղումներից հետո այսօր Երևանի փողոցներն արդեն մաքուր և անցանելի վիճակում են։ Քոչարյանամերձ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները 1.1 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքը կառավարելու դասեր տալուց առաջ նախ թող կարողանան կազմակերպել 110.000 բնակչություն ունեցող Գյումրու հրապարակի և կենտրոնական փողոցների ձնամաքրումը։ ▫️Լուսանկարները՝ Գյումրիից։ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան