🟨 Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ ռազմական հարվածների սպառնալիքները բացարձակապես անընդունելի են։ ▫️ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է։ Դոնալդ Թրամփ
🟨🟧 Ժամը 17:00-ի դրությամբ՝ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ▫️Մեղրու լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ UPD: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2025թ. դեկտեմբերին ՀՀ այցելել է 139,933 զբոսաշրջիկ։ 2024թ. դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 130,148։ էկոնոմիկայի նախարարություն
🟨 2025թ. դեկտեմբերի կեսերից ՀՀ է ներմուծվել ադրբեջանական արտադրանքի բենզին։ Դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է՝ ▫️Premium — 15 %, ▫️Regular — 8 %։ Նիկոլ Փաշինյան
🟨 «Զանգեզուրի միջանցքը» կգործարկենք մինչև 2030թ.։ Ադրբեջանական կողմը շարունակում է աշխատանքները։ Նախիջևանի կողմում կան որոշ անավարտ աշխատանքներ։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու
🟨 2026թ. Երևանում «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից ստերջացված, կատաղություն հիվանդության դեմ պատվաստված և վերապատվաստված շները կկրեն կանաչ տարբերանշաններ: Երևանի քաղաքապետարան