🟨⬛️ Ըստ Իրանում գործող «Մարդու իրավունքների պաշտպանության» ԶԼՄ-ի, որին մեջբերում է նաև ամերիկյան CNN-ը, 15-օրյա ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 544-ի։
🟨 Անգլիական Բիրմինգեմ քաղաքը վարդագույն է «ներկվել»։ Երևույթը պայմանավորված է նրանով, որ տեղական մարզադաշտը վարդագույն լուսավորություն է ունեցել, իսկ ամպերի շերտն ու ձյունը այն արտացոլել ենողջ քաղաքի վրա։
🟨 Իրանի 15 նահանգներում բողոքի ակցիաները և բախումները շարունակվում են։ TIME ամսագրի տվյալներով՝ միայն Թեհրանում կարող է մինչև 217 զոհ լինել։ Սակայն այս թվերը պաշտոնական չեն։
🟨 Նրանք արտասահմանից ահաբեկիչների են բերել երկիր։ Նրանք մզկիթներ են այրել։ Այս մարդիկ այս երկրին չեն պատկանում։ ▫️Ամերիկան և Իսրայելը ասում են նրանց. «Մենք այստեղ ենք, դուք գնացեք և ոչնչացրեք, և մենք կգանք ձեր հետևից»։ Մասուդ Փեզեշքիան